«Ընտրված մարդիկ պետք է օրինակ ծառայեն»․ Մակրոնը հրաժարվել է նախագահական կենսաթոշակից - RadioVan.fm

Онлайн

«Ընտրված մարդիկ պետք է օրինակ ծառայեն»․ Մակրոնը հրաժարվել է նախագահական կենսաթոշակից

2019-12-23 17:06 , Мир, 1084

«Ընտրված մարդիկ պետք է օրինակ ծառայեն»․ Մակրոնը հրաժարվել է նախագահական կենսաթոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների տևական ժամանակ ընթացող գործադուլների ֆոնին հրաժարվել է նախագահական ժամկետի ավարտից հետո հասանելիք թոշակից: Այս մասին գրում է «Եվրանյուզը»։

Նշվում է, որ ըստ 1955 թվականի օրենքի, Ֆրանսիայի նախկին նախագահները ներկայիս պետական խորհրդատուի աշխատավարձին հավասար ամսական վճարներ են ստանում՝ այն է՝ 6,220 եվրո առանց հարկերի։

Այդպիսով՝ Մակրոնը դարձավ առաջին նախագահը, որը հրաժարվում է թոշակից։

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ընտրված մարդիկ պետք է օրինակ ծառայեն»,- ասել է Մակրոնի աշխատակազմի աղբյուրը։

Նշենք՝ տևական ժամանակ է Ֆրանսիայում բողոքի ցույցեր, գործադուլներ են՝ ընդդեմ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների։ Նախագծով նախատեսնվում է պարզեցնել ներկայիս չորս տասնյակից ավելի տարբեր սխեմաներից կազմված կենսաթոշակային համակարգը՝ ներդնելով մեկ միասնական համակարգ։ Նախագծի ընդունման պարագայում, որոշ մասնագիտությունների ներկայացուցիչներ թոշակի կանցնեն ավելի վաղ, քան մյուսները, կենսաթոշակային տարիքը կմնա նույնը՝ 62 տարեկան, բայց լիարժեք վճարներ ստանալու համար ֆրանսիացիները ստիպված կլինեն աշխատել մինչև 64 տարեկանը: Մինդեռ, բողոքի դուրս եկած արհմիությունները նշում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի նվազ գումարով կանցնեն թոշակի:

Նախորդ շաբաթ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների համար պատասխանատու պաշտոնյան՝ Ժան-Պոլ Դելևուան հրաժարական է ներկայացրել: Դելևուան Կենսաթոշակների հարցերով գերագույն հանձնակատար էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին՝ կենսաթոշակային բարեփոխումները նախապատրաստելու համար: Նրա հրաժարականը պահանջում էին ընդդիմությունն ու արհմիությունները:

Лента

Рекомендуем посмотреть