Онлайн

«Խելացի լուծումների» կենտրոն՝ պոլիտեխնիկում

2019-12-23 19:15 , Образование, 334

 «Խելացի լուծումների» կենտրոն՝ պոլիտեխնիկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»ընկերության աջակցությամբ այսօր բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը:

Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից։

«Այս ծրագիրը գործատուների և բուհերի համագործակցության լավագույն օրինակներից է: Նման փորձեր ունենք և հաջողությամբ իրականացնում ենք։ Կարծում եմ՝ կենտրոնի բացումը լրացուցիչ խթան կլինի բարձրագույն կրթության ոլորտ-բիզնես համագործակցության համար։ Այստեղ ստեղծվող հնարավորությունները լուծելու եննաև հետազոտական հատվածի զարգացման հարցը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։ Գործատուն և բուհերը աշխատաշուկան ավելի լավ են զգում։ Միասին կաշխատենք, որ ծրագիրը հաջող լինի և ավարտելուց հետո ունենանք պատրաստի մասնագետներ»,-ասել է կենտրոնի բացմանը ներկա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին:

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի տեղեկացմամբ՝ «Խելացի լուծումների»կենտրոնը մեծ ծրագրի կրթական հատվածն է, որը ներկայացնում է 2 լսարան և 3 լաբորատորիա հետևյալ ուղղություններով՝կիբեռանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա և իրերի համացանց: Ըստ նրա` կենտրոնում իրականացվելու են ինչպես մագիստրոսական կրթական ծրագրեր, այնպես էլ վերապատրաստման դասընթացներ:

Лента

Рекомендуем посмотреть