Նարեկ Սարգսյանը կալանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Նարեկ Սարգսյանը կալանավորվել է

2019-12-24 12:57 , Право, 1273

Նարեկ Սարգսյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

Նարեկ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան կալանավորվել է։

Հիշեցնենք՝ 2018թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով ներկայացած Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ 2018-ի դեկտեմբերի 6-ին հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ձերբակալումից ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի դեկտեմբերի 10-ին, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Չեխիան բավարարել է նախկին նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:

Лента

Рекомендуем посмотреть