Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը՝ Թուրքիայի մեջլիսում քննարկման առարկա - RadioVan.fm

Онлайн

Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը՝ Թուրքիայի մեջլիսում քննարկման առարկա

2019-12-24 18:07 , Политика, 1965

Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը՝ Թուրքիայի մեջլիսում քննարկման առարկա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցադիմում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային:

«Էրմենիհաբերի»-ի փոխանցմամբ՝ մեջլիսի պատգամավորը պահանջել է պատասխանել, թե Թուրքիան իր սահմանին շատ մոտ գտնվող ատոմակայանիհարցում ինչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել միջազգային ասպարեզում և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել:

Թուրքիայի փոխնախագահը հարցին պատասխանելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին, ապա ներկայացրել ԱԳՆ-ից ստացված պատասխանը, որում նշվել է, որ Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության պահանջներին:

Թուրքիայի արտաքին գերատեսչության պատասխանում նշվել է, որ ատոմակայանը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) կողմից, որը ատոմակայանի վերագործարկման օրվանից սկսած ատոմակայանի կառուցվածքային թերություններից բխող անվտանգության խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում, և, որ Թուրքիան ատոմակայանը փակելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող, քանի որ որևէ ատոմակայան փակելու իրավասությունը բացառապես տվյալ երկրին է պատկանում:

Лента

Рекомендуем посмотреть