Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը. Խոսնակը՝ հարուցված վարույթի մասին - RadioVan.fm

Онлайн

Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը. Խոսնակը՝ հարուցված վարույթի մասին

2019-12-24 18:30 , Право, 1314

Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը. Խոսնակը՝ հարուցված վարույթի մասին

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթին։

Գրառման մեջ ասված է․

«Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք, փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր հայտնի է դարձել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։

Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված և ստորագրված փաստաթղթերը, որտեղ երևում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ։

Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաև «Ժողովրդի» մեր գործընկերները՝ վճարելով 3000 դրամ և Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը»:

Лента

Рекомендуем посмотреть