«Տարվա լավագույն լուրը»․ ՀՀ-ից կենդանիները Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ կհասնեն Իրանի տարածքով - RadioVan.fm

Онлайн

«Տարվա լավագույն լուրը»․ ՀՀ-ից կենդանիները Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ կհասնեն Իրանի տարածքով

2019-12-25 14:22 , Экономика, финансы, 1975

«Տարվա լավագույն լուրը»․ ՀՀ-ից կենդանիները Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ կհասնեն Իրանի տարածքով

Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև gրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն, տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը:

«Վերջապես: Տարվա լավագույն լուրը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն:

«Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանարհին: Դա նշանակում է, որ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը:

Կենդանիների տարանցիկ տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան»,-ասված է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть