Այսօրվանից Երևանի ևս 5 փողոցներում կգործեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից Երևանի ևս 5 փողոցներում կգործեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ

2019-12-25 14:25 , Общество, 1283

Այսօրվանից Երևանի ևս 5 փողոցներում կգործեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ

Երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից ՀՀ մայրաքաղաքի ևս 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.

-Ռուբինյանց փողոց՝ հ.19,

-Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,

-Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,

-Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,

-Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:

«Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,-մանրևամասնում են Երևանի քաղաքապետարանից:

Лента

Рекомендуем посмотреть