«Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը»․ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը վաղաժամ թոշակի չի գնա - RadioVan.fm

Онлайн

«Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը»․ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը վաղաժամ թոշակի չի գնա

2019-12-27 16:55 , Политика, 1041

«Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը»․ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը վաղաժամ թոշակի չի գնա

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը չի պատրաստվում ընդունել «իրեն մեկնած ձեռքը» ու անցնել վաղ կենսաթոշակի:

«Իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ: Հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով: Չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից, պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Սահմանադրական դատարանի դատավոր Պետրոսյանը:

Հիշեցնենք երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը: Ըստ որի՝ մինչև փետրվարի 27-ը վաղաժամ թոշակի գնալու դիմում ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորներին մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու հնարավորություն կտրվի։ Թոշակի գնալու դեպքում ՍԴ նախագահը ստանալու է ամսական 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը՝ 1 մլն 31 հազար 784 դրամ գումար։

Օրենքների փաթեթը քննադատվել էր ըննդիմադիրների կողմից, նշվել, որ դրա ընդունմամբ «իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը»։

Лента

Рекомендуем посмотреть