«Սկսում ենք հեղափոխել հայաստանյան Ամանորը»․ պետգույքի կոմիտեի նախագահը՝ տոներին մշակութային կենտրոններ այցելելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Սկսում ենք հեղափոխել հայաստանյան Ամանորը»․ պետգույքի կոմիտեի նախագահը՝ տոներին մշակութային կենտրոններ այցելելու մասին

2019-12-27 19:18 , Общество, 1073

«Սկսում ենք հեղափոխել հայաստանյան Ամանորը»․ պետգույքի կոմիտեի նախագահը՝ տոներին մշակութային կենտրոններ այցելելու մասին

«Նախավերջին աշխատանքային օրն է։ Նախատոնական եռուզեռը մոտենում է գագաթնակետին, ամանորի սպասումը ուժգնանում։ Այս անգամ այդ սպասումը յուրահատուկ է։ Ուտել խմելու մեջ միայն ուրախություն փնտրելու փակ ցիկլից դուրս գալու հնարավորություն կա, որից պետք է օգտվել անպայման»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 31-ին 18:00 Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում դասական երաժշտության համերգ է։

«Այլևս կարող ենք ոչ թե դիտել հեռուստատեսությամբ Վիեննայի համերգը, այլ ներկա լինել Երևանի համերգին։ Ուստի կոչ եմ անում մասնակցել բարձր տրամադրության այդ հրավառությանը։ Դե իսկ կեսգիշերը դիմավորել Հանրապետության Հրապարակում, պարելով, երգելով ու տոնելով։ Առհասարակ թանգարանների, թատրոնների, ինչպես նաեւ ռեստորանների բաց լինելը հնարավորություն են տալիս հրավիրել Հայաստան հյուրերի, ավելի անհոգ, ուրախ և մեծ կազմերով նշել Նոր տարին, ինչն էական մշակութային փոփոխություն է ենթադրում»,-գրել է կադաստրի կոմիտեի նախագահը՝ այդ հնարավորության համար շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին։

«Մենք սկսում ենք հեղափոխել հայաստանյան Ամանորը, և դա հրաշալի է»,-եզրափակել է գրառումը Նարեկ Բաբայանը։

Лента

Рекомендуем посмотреть