Տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը լրացուցիչ ուղերթներ կունենա - RadioVan.fm

Онлайн

Տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը լրացուցիչ ուղերթներ կունենա

2019-12-30 16:24 , Общество, 1295

Տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը լրացուցիչ ուղերթներ կունենա

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020 թվականի հունվարի 1,2 և 6,7-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ:

Այդ մասին տեղեկացնում են Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից՝ նշելով, որ գնացքները նշված օրերին Երևանից կմեկնեն ժամը 9:15-ին, իսկ Գյումրիից՝ 17:55-ին:

«Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար նշված տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ»,-հավելում են ընկերությունից:

Лента

Рекомендуем посмотреть