Երևանի 10 վարչական շրջանների բազմաբնակարաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են - RadioVan.fm

Онлайн

Երևանի 10 վարչական շրջանների բազմաբնակարաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են

2019-12-30 16:43 , Общество, 1621

Երևանի 10 վարչական շրջանների բազմաբնակարաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են

Երևանի 10-ը վարչական շրջաններում 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ավարտվել է վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը:

«Ծրագրի այս փուլի արժեքը շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվել է հիմնական նախագծի մոդելով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը Երևանի քաղաքապետարանը 2020-ին նախատեսում է ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվել են 2020թ. բյուջեով»,-մանրամասնում են քաղաքապետարանից:

Ավելի վաղ հայտնել էին, որ մինչև տարեվերջ Երևանում 20 վերելակ նորերով կփոխարինվի, հերթի է սպասում 3480-ը։

Лента

Рекомендуем посмотреть