Կանադայի գեներալ-նահանգապետը պետական բարձր պարգևներ է հանձնել երկու ազգությամբ հայ գործիչներին - RadioVan.fm

Онлайн

Կանադայի գեներալ-նահանգապետը պետական բարձր պարգևներ է հանձնել երկու ազգությամբ հայ գործիչներին

2019-12-31 15:00 , Мир, 1243

Կանադայի գեներալ-նահանգապետը պետական բարձր պարգևներ է հանձնել երկու ազգությամբ հայ գործիչներին

Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պեյետը պետական բարձր պարգև` «Կանադայի շքանշան» է հանձնել ազգությամբ հայ Արշավիր Գյունջյանին և Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնական կայքը:

Կանադայի գլխավոր նահանգապետ Ժուլի Պեյետը «Կանադայի շքանշան» է հանձնել 120 մարդու:

Արշավիր Գյունջյանը պետական բարձր պարգևի է արժանացել Կանադայում և արտերկրում հայկական մշակույթի ճանաչման և զարգացման գործում ունեցած ավանդի համար: Գուրգեն Սարգսյանին պարգևը տրվել է հայ համայնքում որպես գործարար և կրթության ոլորտի առաջատար ծավալած գործունեության համար:

«Կանադայի շքանշանը» հիմնադրվել է 1967թ., և հանդիսանում է երկրի բարձրագույն պարգևներից մեկը, որը հանձնվում է գլխավոր նահանգապետի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть