Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը Գավառից էր, ընտանիքի միակ զավակը - RadioVan.fm

Онлайн

Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը Գավառից էր, ընտանիքի միակ զավակը

2016-09-07 05:50 , Общество, 737

Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը Գավառից էր, ընտանիքի միակ զավակը

ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 7-ին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Արման Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր:

Արմեն Ղանդիլյանը ընտանիքի միակ զավակն էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ:

Հիշեցնենք, որ 1997թ. ծնված Արման Ղադիլյանը մահացել էր ժամը 01:30-ի սահմանում` ձախ այտի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Лента

Рекомендуем посмотреть