Համաներման նախագիծը գրեթե պատրաստ է. այն աննախադեպ ընդգրկուն է լինելու - RadioVan.fm

Онлайн

Համաներման նախագիծը գրեթե պատրաստ է. այն աննախադեպ ընդգրկուն է լինելու

2016-09-08 21:55 , Общество, 760

Համաներման նախագիծը գրեթե պատրաստ է. այն աննախադեպ ընդգրկուն է լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել:

Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաեւ առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են:

Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչեւ եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի եւ կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ եկող երեքշաբթի օրվանից մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի առաջին իսկ քառօրյայի ընթացքում էլ նախատեսվում է քննարկել համաներման նախագիծը»:

Лента

Рекомендуем посмотреть