Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

2020-01-08 17:20 , Право, 1144

Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։

Այդ մասին տեղեկացնում են Քոչարյանի փաստաբանական թիմից՝ հիշեցնելով,որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել, իսկ դեկտեմբերի 20-ին էլ Վերաքննիչ քրեական դատարանն է՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Лента

Рекомендуем посмотреть