Онлайн

Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

2020-01-09 14:17 , Политика, 152

Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

Վլադիմիր Կարապետյանն այսօրվանից այլևս չի կատարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պարտականությունները։

Վարչապետի նախօրեին ստորագրած որոշմամբ նա ազատվել է այդ պաշտոնից։

«Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,-ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է Վլադիմիր Կարապետյանը, ով Փաշինյանի խոսնակի պարտականությունները կատարում էր 2019 թվականի հունվարի 29-ից։

«Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում։․․․Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,-այդ օրերին գրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի անդամ Վ․ Կարապետյանը։

Лента

Рекомендуем посмотреть