Փրկարարները պետք է տիրապետեն արշավախմբերի երթուղիների մասին տեղեկատվությանը․ հանձնարարականը տրվել է - RadioVan.fm

Онлайн

Փրկարարները պետք է տիրապետեն արշավախմբերի երթուղիների մասին տեղեկատվությանը․ հանձնարարականը տրվել է

2020-01-10 19:41 , Общество, 1116

Փրկարարները պետք է տիրապետեն արշավախմբերի երթուղիների մասին տեղեկատվությանը․ հանձնարարականը տրվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը պետք է տիրապետի արշավախմբերի և լեռնագնացների երթուղիների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև թվային քարտեզներով աշխատելու հմտություններին:

Այդ մասին հանձնարարականը տրվել է Փրկարար ծառայության այսօր կայացած տարվա առաջին խորհրդակցությանը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Նա, միաժամանակ, ընդգծել է անձնակազմի ուսուցման կազմակերպման հարցում «սովորենք և սովորեցնենք» սկզբունքով աշխատելու անհրաժեշտությունը։

Лента

Рекомендуем посмотреть