Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ձևավորվում - RadioVan.fm

Онлайн

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ձևավորվում

2020-01-14 15:28 , Политика, 1332

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ձևավորվում

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են նշված որոշմամբ:

Ղեկավարվելով վերոնշյալով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտերի ներկայացման մասին։

Մանրամասները՝ հղմամբ։

Նշենք նաև, որ Սահմանադրական փոփոխությունների բովանդակության մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել։

Лента

Рекомендуем посмотреть