«Կարծում եմ՝ վարչապետի հրահանգով է»․ հրազենային կրակոցից մահացած եզդի զինվորի գործը ուսումնասիրվում է Հատուկ կարևորության գործերով վարչությունում - RadioVan.fm

Онлайн

«Կարծում եմ՝ վարչապետի հրահանգով է»․ հրազենային կրակոցից մահացած եզդի զինվորի գործը ուսումնասիրվում է Հատուկ կարևորության գործերով վարչությունում

2020-01-14 18:24 , Право, 1310

«Կարծում եմ՝ վարչապետի հրահանգով է»․ հրազենային կրակոցից մահացած եզդի զինվորի գործը ուսումնասիրվում է Հատուկ կարևորության գործերով վարչությունում

2019-ի դեկտեմբերի 2-ին Արցախում հրազենային կրակոցից մահացած եզդի զինծառայող Արթուր Աջամյանի գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության վարչություն՝ ուսումնասիրության համար։

Այդ մասին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացվել է։

«Ռադիո Վանի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե վարչապետի հրահանգով է, որ հատուկ ուշադրություն է դարձվում այդ գործին։

Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ կան գործի քննությունից՝ փաստաբանն ասաց, որ պարզ կլինի փորձաքննությունների արդյունքների հրապարակումից հետո․ հունվարի վերջին, Հայարփի Սարգսյանի փոխանցմամբ, կհրապարակվեն առաջին՝ դատաբշժկական փորձաքննության արդյունքները։

Հիշեցնենք՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում։ Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հատկանիշներով։

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատները 2019-ի դեկտեմբերի 4-ին տևական ժամանակ Ազգային ժողովի դարպասների առջև էին՝ արդար քննության, զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու պահանջով։

2019-ի դեկտեմբերի 26-ին նրանք կառավարության շենքի առջև էին՝ վարչապետի հետ հանդիպելու խնդրանք-պահանջով։

Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զինվորի հարազատների հետ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարվի գործի պատշաճքննության համար։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть