Онлайн

2019-ին 2018-ի համեմատ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն է թողարկվել․ Փաշինյան

2020-01-15 15:15 , Экономика, финансы, 269

2019-ին 2018-ի համեմատ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն է թողարկվել․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:

«Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն:

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն»,-հավելել է վարչապետը:

Հիշեցնենք՝ ՀԴՄ կտրոն չտալու պրակտիկան բացառելու, բոլոր տեղերում հետևողական և սկզբունքորեն այդ կտրոնները պահանջելու տնտեսվարողներին և սպառողներին ուղղված կոչով Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դեռ վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովում 2018 թվականի մայիսի 8-ին գումարված հատուկ նիստում։

Лента

Рекомендуем посмотреть