Ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ․ սոցիալական աջակցության նոր հայեցակարգ կունենանք - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ․ սոցիալական աջակցության նոր հայեցակարգ կունենանք

2020-01-15 18:52 , Политика, 1015

Ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ․ սոցիալական աջակցության նոր հայեցակարգ կունենանք

«Գաղափարական տրանսֆորմացիան, որը մենք առաջադրում ենք, որ պետք է տեղի ունենա, հետևյալն է. մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում: Ես 2018 թվականին մի քանի անգամ տվել եմ գնահատական, կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Դրա համար կա շատ կոնկրետ պատճառ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնալ ու քվեարկել այդ 5000 կամ 10000 դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտին: Հիմա մենք ինչո՞ւ ենք շահագրգռված, որ աղքատության մեջ հայտնված մարդը հաղթահարի աղքատությունը: Շատ պարզ պատճառով, որովհետև մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»,-այդ մասին այսօր Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգի քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը՝ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը: Այսինքն՝ մարդուն, որ նպաստ ենք տալիս, ի՞նչ խնդիր ենք լուծում. մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ, որովհետև մենք ասում ենք՝ տես, եթե հանկարծ պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ կզրկենք աղքատության նպաստից, տես, հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, որովհետև եթե իմանանք, որ դու աշխատում ես և աշխատավարձ ես ստանում, քեզ նպաստից կզրկենք»,-ասել է վարչապետը ընդգծելով, որ աղքատությունը և դրանից բխող հարակից էֆեկտները համարում են Հայաստանում ոչ միայն ընդհանրապես տնտեսական զարգացման, այլև ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման մեծագույն խոչընդոտներից մեկը:

Քննարկմանը ներկա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ վարչապետի որոշմամբ 2019թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մեկ տարում կատարվել են որոշակի աշխատանքներ, և մշակվել են առաջարկություններ, մասնավորապես, ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները: Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր համակարգը միտված է լինելու 4 սոցիալական կարիքի բավարարմանը՝ նյութական ապահովվություն, առողջապահություն, կրթություն և բնակարանային պայմաններ: Նոր հայեցակարգով առաջարկվում է գործող՝ սպառման կարիքի վրա հիմնված անապահովության գնահատումից անցում կատարել եկամտի վրա հիմնված կամ նվազագույն երաշխավորված եկամտի մեթոդով անապահովության գնահատման: Քննարկվել է այդ նպատակով մշակված մեթոդաբանությունը, ներկայացվել է վերլուծություն նոր համակարգի ներդրման դեպքում հնարավոր ազդեցությունների սցենարների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Նշվել է, որ եկամտի վրա հիմնված անապահովության գնահատման նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը և այլն:

Лента

Рекомендуем посмотреть