Վաղվանից Ամիրյան-հրապարակ հատվածում երթևեկությունը կկատարվի «հետիոտնային կանչի» ռեժիմով - RadioVan.fm

Онлайн

Վաղվանից Ամիրյան-հրապարակ հատվածում երթևեկությունը կկատարվի «հետիոտնային կանչի» ռեժիմով

2020-01-15 19:34 , Общество, 1144

Վաղվանից Ամիրյան-հրապարակ հատվածում երթևեկությունը կկատարվի «հետիոտնային կանչի» ռեժիմով

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի հունվարի 16-ից Երևան քաղաքի Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոցի և Հանրապետության հրապարակի հատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,-տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Лента

Рекомендуем посмотреть