Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

2020-01-16 16:52 , Право, 380

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա նշել է, որ իր պաշտպանյալը շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք՝ երեկ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։

Դատարանի որոշմամբ՝ շուրջ մեկ ու կես տարի կալանքի տակ գտնվող Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն նույն թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։

Лента

Рекомендуем посмотреть