Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր երեկոյան մոտ 4 ժամ մատուցող կաշխատի - RadioVan.fm

Онлайн

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր երեկոյան մոտ 4 ժամ մատուցող կաշխատի

2020-01-16 17:42 , Общество, 1366

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր երեկոյան մոտ 4 ժամ մատուցող կաշխատի

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երևանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում։

Սրճարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ռևազյանը սրճարանում մատուցող կաշխատի ժ. 19:30-ից 23:00-ն, նրան տրվելիք բոլոր թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն, որն իրականացվելու է «Մենք ենք» հիմնադրամի միջնորդությամբ:

Նշենք՝ տասնյակից ավելի բարեգործական կազմակերպությունների միավորող «Մենք ենք» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2017-ի հոկտեմբերին, տնօրենը Սոնա Ազարյանն է։ Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ «Մենք ենք»-ի ձևավորած ֆոնդով հիմնականում օգնություն է ցուցաբերվում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, տրվում է նաև օժանդակություն՝ սոցիալական խնդիրներ ունեցող խմբերին։

Лента

Рекомендуем посмотреть