էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի հարկերից - RadioVan.fm

Онлайн

էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի հարկերից

2017-10-12 15:21 , Экономика, финансы, 4140

էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի հարկերից

Էլեկտրական շարժիչներով մեքենաներ ներմուծող ընկերությունները կազատվեն հարկերից, տուրքերից և գույքահարկից: Համապատասխան հանձնարարականն այսօր գործադիրի հերթական նիստում հնչեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ ներկայումգործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և Հայաստանի տարածքում շահագործման համար կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ:

Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները:

Ուսումնասիրությունից հետո նշյալ գերատեսրությունների ղեկավարները կառավարության աշխատակազմ առաջարկություններ պետք է ներկայացնեն:

Лента

Рекомендуем посмотреть