Դպրոցներում աշնանային արձակուրդները՝ շուտով - RadioVan.fm

Онлайн

Դպրոցներում աշնանային արձակուրդները՝ շուտով

2017-10-12 17:28 , Образование, 2277

Դպրոցներում աշնանային արձակուրդները՝ շուտով

Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համարսահմանված են հետևյալ օրերը.

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ դպրոցականներիձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիներիձմեռային արձակուրդը կտևիմինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդներըավելի երկար են լինելու, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

Лента

Рекомендуем посмотреть