«Հայաստանը և Չինաստանը էլ ավելի մոտ դարձան»․ Ավինյանը՝ ուժի մեջ մտած վիզաների ազատականացման մասին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը և Չինաստանը էլ ավելի մոտ դարձան»․ Ավինյանը՝ ուժի մեջ մտած վիզաների ազատականացման մասին

2020-01-20 14:02 , Политика, 1125

«Հայաստանը և Չինաստանը էլ ավելի մոտ դարձան»․ Ավինյանը՝ ուժի մեջ մտած վիզաների ազատականացման մասին

Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս երեկվանից ազատվել են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում․ նախօրեին՝ 2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

«Ուշադրություն. Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների և կարգավորումների:

Ուշադրություն. 2019թ. մարտի 3-ից Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար:

Ուշադրություն. 2016թ.-ից դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջև գործող մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագրով երկու կողմերի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 90 օր ժամկետով՝ 365 օր ժամանակահատվածի համար»,-քաղաքացիներին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայաստանը և Չինաստանը էլ ավելի մոտ դարձան»,-անդրադառնալով Հայաստան-Չինաստան մուտքի արտոնագրերի պահանջի վերացման ուժի մեջ մտնելուն՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Лента

Рекомендуем посмотреть