«Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել»,-այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ օր առաջ «սթափվել է պետք, կանգ առնել է պետք»:
Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար:
Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել:
Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) January 20, 2020
Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելիս՝ այն մեկնաբանեց որպես «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ։