Օմբուդսմենը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով - RadioVan.fm

Онлайн

Օմբուդսմենը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով

2020-01-20 15:57 , Право, 363

Օմբուդսմենը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մասավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապեսչի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։

«Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել տնային պայմաններում անասունների մորթն արգելելու և բացառապես սպանդանոցում թույլատրելու հարցի ու այդ կապակցությամբ քաղաքացիների բողոքների կապակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում նախատեսված պետական քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ խնդրով մտահոգ մի քանի տասնյակ անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են յուրաքանչյուր համայնքում մեկ սպանդանոց հիմնել՝ նշելով, որ այս պահին առկա սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթ իրականացնելու համար:

Лента

Рекомендуем посмотреть