Հեռախոսային խոսակցությունները ԱԱԾ-ից զատ կգաղտնալսի նաև ՀՀ ոստիկանությունը - RadioVan.fm

Онлайн

Հեռախոսային խոսակցությունները ԱԱԾ-ից զատ կգաղտնալսի նաև ՀՀ ոստիկանությունը

2020-01-21 15:01 , Право, 1317

Հեռախոսային խոսակցությունները ԱԱԾ-ից զատ կգաղտնալսի նաև ՀՀ ոստիկանությունը

Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն է ընձեռվում նաև ՀՀ ոստիկանությանը։

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանիտեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից «հեռախոսային խոսակցությունների վերահսկման»ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարությունը, նշենք, նախագծին տվել էր բացասական եզրակացություն՝ հիմնավորմամբ, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկման» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար:

Лента

Рекомендуем посмотреть