Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին - RadioVan.fm

Онлайн

Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին

2017-10-13 17:06 , Политика, 1322

Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը կարծես վերսկսման միտումներ ունի. Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը, նշենք, 2016 թվականի հունիսին է եղել: Դա եռակողմ հանդիպում էր Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть