Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել․ նախարարներից մեկը հայուհի է - RadioVan.fm

Онлайн

Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել․ նախարարներից մեկը հայուհի է

2020-01-22 15:33 , Мир, 1126

Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել․ նախարարներից մեկը հայուհի է

Լիբանանում ամիսներ շարունակ ընթացած բողոքի ալիքից հետո Լիբանանի իշխանությունները՝ ի դեմ նախագահ Միշել Աունի, հաստատել են հանրապետության կառավարության նոր կազմը, որը կղեկավարի Հասան Դիաբը:

Նշենք՝ 2019-ի հոկտեմբերից քաղաքական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Լիբանանում լայնածավալ ցույցեր էին, որոնց ֆոնին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սաադ Հարիրին հրաժարական տվեց։

«Համազգային բողոքի ցույցերը, որոնք ստիպեցին նախորդին հրաժարական ներկայացնել, համախմբել է երկիրը և հաղթահարել կրոնական կազմակերպությունների միջև երևակայական արգելքը»,-CNNփոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նոր վարչապետ Դիաբը։

Նոր կառավարության կազմում ընդգրկվել են երկրի քրիստոնեական և մահմեդական համայնքները ներկայացնող 20 նախարարներ, վարչապետի որակմամբ՝ երկրի «փրկության խումբը»։

Նախարարական պաշտոն են զբաղեցնելու 6 կին, որոնցից մեկը հայուհի Վարդինե Օհանյանն է, որն առաջադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ դառնալով Լիբանանի ժամանակակից պատմության մեջ նախարարի պաշտոնում նշանակված առաջին հայուհին։

Նա կղեկավարի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը։

Лента

Рекомендуем посмотреть