Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անընդունելի համարելով բռնության որևէ դրսևորում։
«Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է։
Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ այսօր, ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Ինչպես հայտնել էին ոստիկանությունից՝ «անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր, կատարվում են անհետաձգելի աշխատանքներ, ընթանում են բանակցություններ»։
Նշենք՝ «Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված են մի շարք գրասենյակներ, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։