Զինված անձը վնասազերծված է, վնասվածքներ ստացածներ չկան, Ոստիկանությունը՝ «Էրեբունի պլազա»-ի կրակոցների մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

Զինված անձը վնասազերծված է, վնասվածքներ ստացածներ չկան, Ոստիկանությունը՝ «Էրեբունի պլազա»-ի կրակոցների մանրամասներով

2020-01-23 17:24 , Право, 1282

Զինված անձը վնասազերծված է, վնասվածքներ ստացածներ չկան, Ոստիկանությունը՝ «Էրեբունի պլազա»-ի կրակոցների մանրամասներով

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть