ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի պաշտպանի հայտարարությունը ապատեղեկատվություն է որակում, պաշտպանը՝ տեսանյութով է ապացուցում - RadioVan.fm

Онлайн

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի պաշտպանի հայտարարությունը ապատեղեկատվություն է որակում, պաշտպանը՝ տեսանյութով է ապացուցում

2020-01-24 13:43 , Право, 317

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի պաշտպանի հայտարարությունը ապատեղեկատվություն է որակում, պաշտպանը՝ տեսանյութով է ապացուցում

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանում է ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի` Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին ծանոթանալու հնարավորություն չտալու վերաբերյալ հայտարարությանը։

ՀՔԾ-ի տարածած հայտարարությունում ասված է․

«Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվելքրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը:Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց»:

ՀՔԾ պարզաբանմանն արձագանքել է Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը՝ ֆեյբուքյան իր էջում հրապարակելով տեսանյութ, որով հերքում է Ծառայության՝ իր կողմից«ապատեղեկատվություն» տարածելու վերաբերյալ հայտարարությունը։

Лента

Рекомендуем посмотреть