Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ երկու զինծառայողներ հրազենային վիրավորում են ստացել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկի առողջական վիճակի մասին - RadioVan.fm

Онлайн

Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ երկու զինծառայողներ հրազենային վիրավորում են ստացել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկի առողջական վիճակի մասին

2020-01-24 13:54 , Общество, 1109

Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ երկու զինծառայողներ հրազենային վիրավորում են ստացել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկի առողջական վիճակի մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, Պաշտպանության բանակի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է:

«Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է Հովհաննիսյանը:

Лента

Рекомендуем посмотреть