«Երեւան-2800» արծաթե հուշադրամը 3-րդ տեղն է զբաղեցրել միջազգային մրցույթում - RadioVan.fm

Онлайн

«Երեւան-2800» արծաթե հուշադրամը 3-րդ տեղն է զբաղեցրել միջազգային մրցույթում

2020-01-24 21:32 , Культура, Шоу бизнес, 1188

«Երեւան-2800» արծաթե հուշադրամը 3-րդ տեղն է զբաղեցրել միջազգային մրցույթում

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2018-ին թողարկված «Երեւան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով դիմել է 33 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2018-ին թողարկված ավելի քան 220 հուշադրամ։

Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ:

Лента

Рекомендуем посмотреть