Պավլիկ Մանուկյանի վերքերը խորն են, դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում. պաշտպան - RadioVan.fm

Онлайн

Պավլիկ Մանուկյանի վերքերը խորն են, դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում. պաշտպան

2016-09-13 23:55 , Общество, 789

Պավլիկ Մանուկյանի վերքերը խորն են, դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում. պաշտպան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը դեռ մեկ շաբաթ կմնա Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Այս մասին ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը այժ հետվիրահատական բուժօգնություն է ստանում։

«Վիրահատության հետ կապված որոշակի խնդիրներ կան, պետք է օրգանիզմը ընտելանա։ Նա դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում, մեկ պարզ պատճառով, որ իր վերքերն ավելի խորն են ու մեծ եւ վերքերի բուժման համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ»,-ասաց նա։

Հարություն Բաղդասարյանն անդրադառնալով իր մյուս պաշտպանյալ Արամ Մանուկյանի առողջական վիճակին, նշեց, որ Արամն արդեն կարողանում է ոտքը դնել գետնին եւ քայլում է հենակների օգնությամբ. «Ենթադրում եմ, որ մոտ ապագայում հենակներով ազատ կկարողանա քայլել»։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

Лента

Рекомендуем посмотреть