Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից

2020-01-28 17:22 , Общество, 1455

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

«Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ»,- ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ՝ ՀՀ ԱԳՆ-ն տարածած տեղեկատվությամբ հորդորել էր Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել Չինաստանում ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար։

Лента

Рекомендуем посмотреть