Արցախում ժամկետային զինծառայողը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Արցախում ժամկետային զինծառայողը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել․ հարուցվել է քրգործ

2020-01-29 13:34 , Право, 1240

Արցախում ժամկետային զինծառայողը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել․ հարուցվել է քրգործ

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Նվեր Արմանի Ավետիսյանը` ծնված 2000 թվականին, հրազենային վիրավորում է ստացել, հանգամանքները դեռևս պարզված չեն:

«Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Պարտադիր ժամկետային զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելը)։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Лента

Рекомендуем посмотреть