Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ Ryanair-ի անկազմակերպ գործելաոճի հետևանքով չեն կարողացել բարձրանալ օդանավ - RadioVan.fm

Онлайн

Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ Ryanair-ի անկազմակերպ գործելաոճի հետևանքով չեն կարողացել բարձրանալ օդանավ

2020-01-29 13:48 , Общество, 1220

Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ Ryanair-ի անկազմակերպ գործելաոճի հետևանքով չեն կարողացել բարձրանալ օդանավ

Թռիչքների հետաձգման, չեղարկման հետևանքով ուղևորների խնդիրները լուծելու համար ստեղծված Passenger.am-ի ներկայացուցիչ Գուրգեն Ղազարյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած տհաճ իրավիճակը։

Նշենք՝ նախօրեին «RyanAir» իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։

Գուրգեն Ղազարյանի տեղեկացմամբ, որը նշյալ չվերթով ժամանել է Երևան, այդ իրավիճակը հետևանք է եղել իտալական «Բերգամո» օդանավակայանի անկազմակերպ գործելաոճի, երբ գրանցման սպասող բազմաթիվ ուղևորների սպասարկել է, ընդամենը, մեկ պատուհան։

Ավելի վաղ Passenger.am-ի ներկայացուցչությունը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով վերոնշյալ չվերթից դուրս մնացած ուղևորներին վերադառնալուն պես լրացնել www.passenger.am կայքում հայտ լրացնել՝ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար։

Միաժամանակ տեղեկացվել էր, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման՝ ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։

Հիշեցնենք՝ եվրոպական խոշորագույն «RyanAir» ավիաընկերությունը հայաստանյան շուկայում է այս տարեսկզբից․ առաջին չվերթն ավիաընկերությունն իրականացրել է հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Միլանի հետ, ապա, մարտի վերջից, կգործի Բեռլինի ուղղությունը։

Лента

Рекомендуем посмотреть