Ժամկետանց ձվեր՝ Գյումրիի դպրոցում - RadioVan.fm

Онлайн

Ժամկետանց ձվեր՝ Գյումրիի դպրոցում

2020-01-29 19:51 , Общество, 1219

Ժամկետանց ձվեր՝ Գյումրիի դպրոցում

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում:

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:

Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Лента

Рекомендуем посмотреть