Բարձր եմ գնահատում մեր միջեւ հաստատված վստահությունը. Սերժ Սարգսյանը՝ Դմիտրի Մեդվեդեւին - RadioVan.fm

Онлайн

Բարձր եմ գնահատում մեր միջեւ հաստատված վստահությունը. Սերժ Սարգսյանը՝ Դմիտրի Մեդվեդեւին

2016-09-14 15:55 , Политика, 822

Բարձր եմ գնահատում մեր միջեւ հաստատված վստահությունը. Սերժ Սարգսյանը՝ Դմիտրի Մեդվեդեւին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Պետական եւ քաղաքական գործունեության հարուստ փորձը, դրված նպատակներին հասնելու կարողությունը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման, Ձեզ արժանացրել է վաստակած հարգանքի հայրենակիցների շրջանում եւ արտերկրում:

Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Անկեղծորեն բարձր եմ գնահատում մեր միջեւ հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը:

Վստահ եմ, որ մեր երկրների բազմակողմանի համագործակցության ներկապնակի հարստացմանը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական, ներդրումային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում ռազմավարական պայմանավորվածությունների իրականցմանն ուղղված հետագա համատեղ ջանքերն ու նոր հեռանկարային ծրագրերի մշակումն ամբողջությամբ բխում են մեր պետությունների ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդման շահերից:

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Лента

Рекомендуем посмотреть