Սերբերն ազատվեցին Հայաստան մուտքի վիզայի պահանջից - RadioVan.fm

Онлайн

Սերբերն ազատվեցին Հայաստան մուտքի վիզայի պահանջից

2020-01-30 21:17 , Политика, 1128

Սերբերն ազատվեցին Հայաստան մուտքի վիզայի պահանջից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ 2019թ․հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը միակողմանի վերացնելու մասին, որն ուժի մեջ է մտել 2019 թ. նոյեմբերի 2-ին։

«ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում, 180 օր ժամկետով՝ 360 օրվա ընթացքում։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից»,-ասել է փոխարտգործնախարարը՝ տեղեկացնելով, որ ներկայումս առանց մուտքի վիզային ռեժիմ ունենք 63 պետության հետ:

Վիզայի ռեժիմի պահանջը կվերացվի այս որոշման պաշտոնական հրապարակումից 10 օր անց:

Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, սերբերն առանց մուտքի վիզայի ՀՀ տարածքում կկարողանան գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով՝ 1 տարվա ընթացքում:

Лента

Рекомендуем посмотреть