Վարչապետի հանձարարականը. Վերանայել գազի եւ էլէներգիայի սակագնային քաղաքականությունը - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի հանձարարականը. Վերանայել գազի եւ էլէներգիայի սակագնային քաղաքականությունը

2016-09-15 23:55 , Политика, 852

Վարչապետի հանձարարականը. Վերանայել գազի եւ էլէներգիայի սակագնային քաղաքականությունը

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, առաջին անգամ վարեց Կառավարության նիստը ու հենց սկզբում հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ գազի եւ լույսի սակագների մասին:

Նա հանձնարարականներ տվեց հարկային եւ սոցիալական ոլորտների վերաբերյալ, նշելով.

«Հանձնարարում եմ ՊԵԿ-ին, որպեսզի բոլոր տնտեսվարող մարմինները կարգապահ, անվերապահորեն կատարեն հարկային պարտավորություններ: Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ համարվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկադիր կարգապահության անվերապահ կատարումը: Երկրորդ, հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, ապահովել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը եւ գործողության թափանցիկությունը»:

Այնուհետեւ վարչապետը հանձարարական տվեց ՀԾԿՀ-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին, որպեսզի վերանայվի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը. «Առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: Խոսքը ինչին է վերաբերում. մաքսիմում նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների:

Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզենսի, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ միայն ի հաշիվ տնտեսվարողներ սուբյեկտների, որոնք այդ ծառայուևթյունը մատուցում են»:

Лента

Рекомендуем посмотреть