Դուբայ-Երեւան չվերթի ժամանակ օդանավի անիվները պայթել են. քաղաքացին ահազանգում է - RadioVan.fm

Онлайн

Դուբայ-Երեւան չվերթի ժամանակ օդանավի անիվները պայթել են. քաղաքացին ահազանգում է

2016-09-15 22:55 , Общество, 828

Դուբայ-Երեւան չվերթի ժամանակ օդանավի անիվները պայթել են. քաղաքացին ահազանգում է

Դուբայ-Երեւան չվերթի օդանավը սեպտեմբերի13-ին կատարել է կոշտ վայրէջ, որի հետեւանքով պայթել են ինքնաթիռի անիվները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքնաթիռում եղած ուղեւորներից Բելլա Նազարեթյանը՝ նշելով, որ օդանավն ունեցել է տեխնիկական խնդիրներ եւ մի կերպ է վայրէջք կատարել, որի հետեւանքով օդանավում եղած ուղեւորները ուղեւորներըվախեցել են:

NEWS.am-ի հետ զրույցում, «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության վարչությունից տեղեկացրին, որ քաղաքացու հայտարարությունը, թե օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել եւ անիվները վայրէջքի ժամանակ պայթել են, չի համապատասխանում իրականությանը. վայրէջքից հետո ստուգումների ընթացքում հայտնաբերվել է, որ օդանավի անիվը վնասված է, այն անհրաժեշտ է փոխել, անիվը փոխելուց հետո օդանավը կատարել է մյուս չվերթը:

Лента

Рекомендуем посмотреть