Վթարված «Գազել»-ի վարորդը գործող կարգի շրջանցմամբ՝ առավոտյան սթափության վիճակի զննություն չի անցել - RadioVan.fm

Онлайн

Վթարված «Գազել»-ի վարորդը գործող կարգի շրջանցմամբ՝ առավոտյան սթափության վիճակի զննություն չի անցել

2020-02-05 15:32 , Право, 1398

Վթարված «Գազել»-ի վարորդը գործող կարգի շրջանցմամբ՝ առավոտյան սթափության վիճակի զննություն չի անցել

Երևանի Իսակովի պողոտայում այսօր 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի «Հոնդա»-ին բախման հետևանքով «Գազել»-ի հինգ ուղևորին և վարորդին տեղափոխել են հիվանդանոց:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ վիրավորներից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:

Վստահեցվում է՝ բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն:

Նշենք՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Գազել»-ի վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ վթարի ենթարկված վարորդը առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:

«Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:

Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:

Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաև քրեական հետապնդումը»,-գրել է Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть