Զինհոսպիտալների բակերում նոր նստարաններ են տեղադրվել - RadioVan.fm

Онлайн

Զինհոսպիտալների բակերում նոր նստարաններ են տեղադրվել

2016-09-16 22:55 , Общество, 793

Զինհոսպիտալների բակերում նոր նստարաններ են տեղադրվել

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի այգիներին, պուրակներին ու հանրային նշանակության այլ վայրերին զուգահեռ` քաղաքային նոր կահույքով են ձևավորվել նաև Կենտրոնական կլինիկական և կայազորային զինվորական հոսպիտալների բակային տարածքները:

Ինչպես հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ մայրաքաղաքի ձևավորման ընդհանուր ոճին համահունչ «Երեւան» գրառումով նստարաններն ապահովել են հարմարավետ միջավայր:

Հավելենք, որ 2012-2015թթ. Երեւանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում «Երեւան» ձուլվածքով շուրջ 2350 նստարան է տեղադրվել:

Лента

Рекомендуем посмотреть