Մեղրիի Սուրբ Սարգիս միջնադարյան եկեղեցու պահպանության, ինչպես նաև յուրահատուկ և բացառիկ որմնանկարների վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով այսօր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը հուշագիր են ստորագրել: Ֆինանսավորումն իրականացվելու է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից(AFCP):
«Մեր կողմից տրամադրվող գումարները այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ամբողջ մարդկության համար: Պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է $450.000»,- նշել է դեսպան Միլսը:
Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի ինքնատիպ կառույց է, Միջին Արևելքում ու Կովկասում առանձնանում է որմնանկարների եզակիությամբ: