«Ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …» արտահայտության համար Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է - RadioVan.fm

Онлайн

«Ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …» արտահայտության համար Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է

2020-02-06 18:03 , Право, 290

«Ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …» արտահայտության համար Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է։

Այդ մասին տեղեկացնում են Քոչարյանի փաստաբանական թիմից՝ նշելով, որ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումն ստանալուց հետո։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիմք էր հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված այն արտահայտությունը, ըստ որի գործարարն ասել է, թե 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար ի թիվս այլ պաշտոնյաների՝ վճարել է նաև հանրապետության նախագահ Քոչարյան Ռոբերտին:

Հայցվոր կողմը պահանջ էր ներկայացրել հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձել։

Лента

Рекомендуем посмотреть